fbpx

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ + ՄԱԴԵՅՐԱ

ՀՈՒԼԻՍԻ 14 - 24, 2024

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ

ԵՐԿՏԵՂԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ՝ 1.485.000 ֏
ՄԵԿՏԵՂԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ՝ 1.910.000 ֏

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԵՎ ՄԱԴԵՅՐԱ ԿՂԶԻՆ amenoor-Ի ՀԵՏ

Միացեք #amenoor 11-օրյա խմբային ճանապարհորդությանը դեպի Պորտուգալիա, որը կսկսվի Լիսաբոնից, պատմական և մշակութային գոհարների բացահայտմամբ: Հաջորդ կանգառն է Մադեյրա աննկարագրելի կղզին, որտեղ դուք կվայելեք ճոպանուղով զբոսանք, գինիների համտես և բացառիկ կատամարան զբոսանքներ շունչ կտրող ափամերձ տեսարաններով: Բացահայտեք Ֆունշալը և Մոնտեն՝ ընկղմվելով տեղական մշակույթի և համերի մեջ:

Պորտոյում կծանոթանանք քաղաքի և Վիլա Նովա դե Գայայի մշակութային հարստությանը մասնավոր շրջագայությունների և գինու բացառիկ համտեսների միջոցով: Մեր պորտուգալական ուղևորությունը կավարտենք Դուրո հովտի հետաքրքիր հետազոտությամբ, ներառյալ գեղատեսիլ նավով զբոսանք, գինու համտես և անմոռանալի գնացքով զբոսանք:

Միացե՛ք մեզ և այս ուղևորությունից կվերադառնաք Պորտուգալիայի բազմազան լանդշաֆտների, մշակութային ժառանգության և խոհարարական գոհարների մասին նվիրական հիշողություններով:

ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խմբի ղեկավար, արկածասեր

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԱՐԿԱԾԱՅԻՆ

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է`

  • Երկկողմանի ավիատոմս Երևանից
  • Անհատական երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
  • Տեղափոխում ամբողջ երթուղու ընթացքում
  • Ներքին թռիչքներ
  • 10 գիշեր երկտեղանի հյուրանոցային սենյակներում
  • Նախաճաշեր, 2 ճաշ/պիկնիկ, 1 հրաժեշտի ընթրիք
  • Հայ և տեղացի անգլալեզու ուղեկցորդների ծառայություններ
  • Գինու համտեսներ
  • Ծրագրում նշված փորձառություններ
  • Մուտքի արտոնագիր (վիզա)
  • Ապահովագրություն
  • Մուտքի տոմսեր

Մեր ճամփորդությունը կսկսենք Լիսաբոնի օդանավակայանում հարմար վայրէջքից, այդտեղից մեր փորձառու վարորդը հարմարավետ, ընդարձակ միկրոավտոբուսով մեզ կտեղափոխի Լիսաբոնի շքեղ 4 աստղանի հյուրանոցներից մեկը: Դեռ կես օր ունենք առջևում թռիչքից հետո ուժերը վերականգնելու և Լիսաբոնում զբոսնելու համար:

Նախաճաշից հետո կմեկնարկենք հետաքրքրաշարժ կեսօրյա շրջայցը Լիսաբոնում և Բելեմում՝ խորասուզվելով քաղաքի հարուստ պատմության և նշանակալի տեսարժան վայրերի մեջ:

Փորձառու անգլախոս էքսկուրսավարի օգնությամբ էքսկուրսիայի ողջ ընթացքում կսուզվենք քաղաքի մշակութային և պատմական ժառանգության մեջ: Կայցելենք Բելեմի հիասքանչ Ջերոնիմոսի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր է, հայտնի իր ապշեցուցիչ Մանուելի ոճի ճարտարապետությամբ: Այստեղ ժամանակ կունենանք ընկղմվել այս եզակի կոթողի պատմական միջավայրի և մշակութային նշանակության մեջ և իհարկե չենք մոռանա լուսանկարվելու մասին:

Այնուհետ կայցելենք Լիսաբոնի ամենահին թաղամաս՝ Ալֆամա, որը հայտնի է իր Ֆադոյով, ավանդական երաժշտական ​​մշակույթով: Այստեղ իսկապես զգում ես Լիսաբոնի հոգին և պատմությունը ամեն նեղ փողոցի, բնակչի և ռեստորաններից լսվող երաժշտության հնչյունների մեջ:
Օրվա երկրորդ կեսը կօգտագործենք հանգստանալու և Լիսաբոնն ինքնուրույն բացահայտելու համար:

Օրը կսկսենք հետաքրքիր շրջագայությամբ դեպի Սինտրա, Կաշկայշ և Էշտորիլ՝ բացահայտելով այս հրաշք վայրերի գեղեցկությունն ու հմայքը: Այս քաղաքներից յուրաքանչյուրն առաջարկում է պատմության, մշակույթի և բնական գեղեցկության յուրահատուկ համադրություն: Սինտրայի գլխավոր տեսարժան վայրը՝ Villa Palace-ը, հայտնի իր ճարտարապետական ​​շքեղությամբ և շրջապատված փարթամ անտառներով, վստահաբար Ձեզ անտարբեր չի թողնի և կզարմացնի իր ուշագրավ բարդ դետալներով և պատմական նշանակությամբ: Մի քաղաքից մյուսը ճամփորդելիս կվայելենք Պորտուգալիայի ափամերձ գեղեցիկ տեսարանները և լի անմոռաց տպավորություններով՝ կվերադառնանք հյուրանոց:

Մեր ճանապարհորդության հաջորդ գոհարը ցնցող Մադեյրա կղզին է: Լիսաբոնին հրաժեշտ ենք տալիս և օդանավով տեղափոխվում Ֆունշալ, Մադեյրա: Վայրէջք կատարելուց հետո մասնավոր միկրոավտոբուսը կսպասի ձեզ Ֆունշալի օդանավակայանից մեր հյուրանոց տանելու համար: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կվայելենք օրվա մնացած մասը՝ ուսումնասիրելով կղզին կամ պարզապես հանգստանալով հյուրանոցում: Այս ազատ ժամանակը հիանալի հնարավորություն է տալիս զգալու Մադեյրա կղզու գեղեցկությունն ու հմայքը:

Այսօր մեզ սպասվում է անմոռաց օր Ֆունշալում և Մոնտեում՝ համեմված հետաքրքիր արկածներով: Օրը կսկսենք ճոպանուղով զբոսանքով՝ հիանալով Ֆունշալի և նրա գեղատեսիլ շրջակայքի համայնապատկերային տեսարաններով: Այնուհետ կծանոռանանք կղզու յուրահատուկ տեղական մշակույթին՝ զամբյուղե մեքենաներով Մոնթեի հմայիչ փողոցներով անմոռանալի զբոսանքի շորհիվ: Իսկ կղզու հարուստ պատմության և համերի մեջ ընկղմվելու համար կայցելենք գինու քարանձավներ, որտեղ կվայելենք տեղական գինիների հրաշալի համտես:

Այսօր կվայելենք բացառիկ Seaborn Catamaran Experience-ը, որն իրենից ներկայացնում է մասնավոր արկածային կատամարան՝ շքեղության, հանգստի և անզուգական տեսարանների կոկտեյլ՝ նախատեսված առավելագույն հաճույքի համար: Ամբողջ ճանապարհորդության ընթացքում մեր մասնավոր կատամարանով կնավարկենք Մադեյրայի ցնցող ջրերով՝ վայելելով հաճելի ժամանցը, շրջակայքի ապշեցուցիչ գեղեցիկ տեսարանները և բաց բարում մատուցվող տարատեսակ խմիչքները:

Այսօր մեզ սպասվում է կեսօրյա արշավը դեպի Լևադա, և հոգին ու հիշողությունները հարստացնող գեղեցիկ փորձառությունը ապահովված է: Կբացահայտեք հիասքանչ տեսարաններ փորձառու լեռնային ուղեցույցի օգնությամբ, որը մեզ կպատմի տեղի եզակի բուսական և կենդանական աշխարհի մասին: Ճանապարհին լիցքավորվելու համար կանենք մի փոքր ընդմիջում՝ առողջ համովութուններով: Դեպի Լևադա արշավին կգտնենք միաժամանակ հանգստություն և արկածներ՝ զուգորդված Մադեյրայի բնության գեղեցկությամբ:

Մեր ճանապարհորդության հաջորդ քաղաքը հմայիչ Պորտոն է: Վայրէջք կատարելիս մեզ կսպասի մասնավոր միկրոավտոբուսը, որը Պորտո օդանավակայանից կհասցնի մեզ հյուրանոց: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կվայելենք ազատ ժամանակը՝ ինքնուրույն բացահայտելով քաղաքը կամ պարզապես հյուրանոցում հանգստանալով: Առջևում նոր արկածներ են:

Այսօր կընկղմվեք Պորտոյի և Վիլա Նովա դե Գայայի մշակութային հարստության մեջ՝ կեսօրյա շրջագայության և գինու հետաքրքիր համտեսի օգնությամբ: Հմայիչ Պորտո քաղաքով շրջայցի հարմարավետությունը կապահովի մեր խմբի համար նախատեսված մասնավոր միկրոավտոբուսը: Այնուհետ կուղևորվենք Վիլա Նովա դի Գայա՝ Կալեմայի քարանձավներ բացառիկ այցելության համար: Այստեղ մեզ սպասվում է գինու համտես՝ վայելելու տարածաշրջանի համերը՝ պահվող գինեգործական նկուղներում: Այս կեսօրյա շրջագայությունը խոստանում է տեսարժան վայրերի և գինու անմոռանալի համադրություն՝ առաջարկելով հարուստ ժառանգության և համեղ գինիների հետ ծանոթություն, որ առաջարկում են Պորտոն և Վիլա Նովա դե Գայան:

Այսօր կզգանք Դուերո հովտի գեղեցկությունն ու համը՝ լի հիշվող արկածներով, խոհարարական գոհարներով և մշակութային ուսումնասիրություններով: Այսօր կուղևորվենք Դուերո հովիտ շուրջօրյա ուսումնասիրության. մեզ սպասվում են նավով զբոսանք, գինու համտես և գեղատեսիլ ճամփորդություն գնացքով: Վայելեք նավով անմոռանալի զբոսանքը Պորտոյից դեպի Ռեգուա՝ անցնելով հմայիչ լանդշաֆտներով: Դուրո գետով նավարկության ընթացքում մեզ կմատուցեն համեղ լանչ: Բացահայտեք հմայիչ Ռեգուա քաղաքը, որտեղ կայցելենք տեղական գինեգործարան: Այստեղ մեզ սպասվում է գինու համտեսով՝ վայելելու Դուերո հովտի յուրահատուկ համերը: Օրը կավարտենք գնացքով գեղատեսիլ ուղևորությամբ՝ զուգորդված տպավորիչ տեսարաններով:

Այսօր հրաժեշտ ենք տալիս Պորտոյին՝ թանկարժեք հիշողություններով լի սրտով: Դեռ երկար կհիշենք Պորտուգալիայում ունեցած մեր հիանալի փորձառությունների և անմոռանալի հիշողությունների մասին:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍՆԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԵՎ ՄԱԴԵՅՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ:

TOP