ԱՐԿԱԾՆԵՐ ԵՎ ԱՐՇԱՎՆԵՐ

SPINNAKER GROUP-Ի ՀԵՏ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ, ՄԻԱՍԻՆ ԳՆԱՆՔ ԱՅՍՏԵՂ, ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ

#amenoor-ը խմբային ճանապարհորդական ակումբի նախագիծ է, որը հանդիսանում է Սպիննակեր Գրուպ ընկերության ապրանքային նշանը:

Մենք ստեղծել ենք ավելին, քան պարզապես ճանապարհորդական ակումբ՝ զբոսաշրջիկ բառի իմաստին ավելացնելով մի փոքր փիլիսոփայություն:

#amenoor-ը ինտելեկտուալ մարդկանց ակումբ է, որի անդամները սիրում են ճամփորդել ու բացահայտել նոր հորիզոններ:

Մարդիկ, ովքեր զբոսաշրջության մեջ տեսնում են ոչ միայն հանգիստ, այլ նաև ինքնաճանաչում ու ինքնազարգացում:

Մեզ հետ ինտելեկտուալ տուրիզմ ասվածը ստանում է երկու իմաստ՝ հնարավորություն խորապես զգալ տվյալ երկիրը և մեր մասնագետների միջոցով գրագետ պլանավորել արձակուրդը:

#amenoor-ը առաջարկում է ոչ ստանդարտ, արկածային, ճանաչողական, ակտիվ ճանապարհորդություններ դեպի Նեպալ, Նորվեգիա, Վիետնամ, Չինաստան, Ճապոնիա, Տանզանիա, Պերու, Իսլանդիա, Վենեսուելլա, Մեքսիկա, Մարոկկո, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մադագասկար, Գերմանիա, Դանիա:

Ամեն տարի նախասվում է 10-15 հոգանոց խմբերով իրականացնել 10-12 ուղևորություն:

#amenoor-ի փորձառու թիմը նախապես ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանն՝ իր զբոսաշրջիկների համար ընտրելով առավել ուշագրավ, պատմական նշանակություն ունեցող վայրերը:

Յուրաքանչյուր այցելության պարտադիր բաղադրիչ մասն են կազմում տեղացիների հետ շփումը, արտասովոր ու գեղեցիկ ավանդույթներին ծանոթանալը, հանգստի համար նախատեսված ազատ օրերը:

#amenoor-ին միանալով՝ 2 և ավել ճանապարհորդությունից հետո դուք կունենաք աճող զեղչ և անակնկալ նվեր: Ձեռք կբերեք ընկերներ, որոնք կիսում են ձեր սերը ճանապարհորդությունների հանդեպ, կնպաստեք Հայաստանում խմբային ճանապարհորդությունների մշակույթի զարգացմանը:

ԱՄԵՆՈՒՐ թիմը

Ողջույն, ես Գոռ Հովհաննիսյանն եմ, առաջին մասնագիտությամբ քաղաքագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ արկածային տուրիզմի մասնագետ: Սովորել եմ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում և մասնակցել լիցենզավորման ավելի քան տասը դասընթացի։

Անընդհատ ճանապարհորդելով ձեռք եմ բերել բազմաթիվ ուսուցիչներ ու ընկերներ, որոնցից շատ բան եմ սովորել, որոնց հետ անցել եմ կրակի, ջրի ու օդի միջով, իսկ հիմա պատրաստ եմ գիտելիքներս ու փորձս կիսել մեր ակումբի անդամների հետ:

Միացե՜ք մեզ, գնանք այստեղ, այնտեղ և #amenoor:

ԳՈՌ ԱՅԶԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ողջու՜յն, ես Հակոբ Բաղդասարյանն եմ՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահը: Հիմնադրելով ֆեդերացիան, նպատակ եմ դրել միավորել և համախմբել Հայաստանում գործող յոգայի տարբեր կազմակերպությունների և յոգայի սիրահարների:

Իսկ այժմ #amenoor-ի հետ միասին որոշել ենք հաճելին համատեղել օգտակարի հետ և մեր յոգայի դասընթացները անցկացնել երկրագնդի ամենագեղեցիկ ծովափերին:

Միացե՜ք մեզ, գնանք այստեղ, այնտեղ և #amenoor:

ՀԱԿՈԲ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ողջու՜յն, ես Միքայել Կարապետյանն եմ՝ Սպիննակեր Գրուպ ընկերության տնօրենը և համահիմնադիրը: Շնորհիվ մեր թիմի՝ 2019 թ.-ին մեզ հաջողվեց կյանքի կոչել վաղուց պլանավորած #amenoor արկածային և թեմատիկ խմբային ճանապարհորդական ծրագրերը: Խմբային ճանապարհորդությունները այնքան էլ հայտնի չեն Հայաստանում, բայց մենք վստահ ենք, որ մեզ մոտ ևս կան այս տեսակի ճանապարհորդությունների սիրահարներ, որոնք պատրաստ են իրենց համար բացահայտել աշխարհի ամենաթաքնված և խորհրդավոր վայրերը: Ինչպես ասում են իմաստունները՝ «Եթե քեզ թվում է՝ դու գիտես ամեն ինչ, ապա ճափորդիր»: Կյանքը համեմենք անմոռանալի տպավորություններով ու հիշողություններով: Միացեք մեզ՝ արկածախնդիրներիս, գնանք այստեղ, այնտեղ և իհարկե #amenoor:

ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ողջու՜յն, ես Ռայան եմ:

Մեզնից յուրաքանչյուրն ապրում է իր երևակայության մտավոր արկղում, իսկ ճանապարհորդություններն օգնում են բացել այդ արկղի կափարիչը:

Եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է, դուք ևս ինձ նման չափում եք կյանքը կողմնացույցով ժամացույցի փոխարեն, և դա հրաշալի է:

Դուք ևս միացե՜ք մեզ, միասին թափառենք այստեղ, այնտեղ և #amenoor:

ՌԱՅԱ ԲԱԿԱՆՅԱՆ

TOP
Copy link
Powered by Social Snap