Մեր ճամփորդությունը սկսված է. ուղևորվում ենք դեպի հմայիչ Բալի կղզի: Վայրէջքից հետո հարմարավետ մեքենաներով կտեղափոխվեք Ուբուդի սրտում գտնվող մեր շքեղ հյուրանոց: Շրջապատված արևադարձային փարթամ լանդշաֆտներով և ավանդական բալիական ճարտարապետությամբ՝ այս հյուրանոցը կապահովի ձեր երանելի հանգիստը՝ համեմված Բալիի հարուստ մշակութային ժառանգության համով:
Ուբուդում զբաղմունքները շատ են: Այցելեք տեղի աշխույժ շուկաներ, որտեղ արհեստավորները ցուցադրում են իրենց գլուխգործոցները, իսկ օդը լցված է էկզոտիկ համեմունքների բույրով: Զբոսնեք սրբազան Կապիկների հնագույն անտառային արգելոցում, որի այցեքարտն են մամուռով ծածկված տաճարները և ժիր կապիկները: Որպես այլընտրանք, լիցքաթափվեք սպա-սրահում, որտեղ փորձառու մասնագետները օգտագործում են հնագույն բալիական տեխնիկաներ՝ ստեղծելով հանդարտ մթնոլորտ և ապահովելով օրվա անշտապ տեմպը:
Օրը կսկսենք Telaga WAJA գետի երկայնքով ռաֆթինգից՝ ուսումնասիրելով շրջապատող փարթամ արևադարձային լանդշաֆտները: Այս արկածից հետո վայելեք համեղ ճաշ՝ ծանոթանալու տեղի ինքնատիպ համերին: Կեսօրին կընկղմվենք Բալիի հարուստ մշակութային ժառանգության մեջ ՝ այցելելով և ուսումնասիրելով հնագույն տաճարներից մեկը՝ GOA GADJAH, որ արտացոլում է կղզու՝ դարերի հոգևոր պատմությունը և մշակույթը:
Այսօր կբացահայտենք հոյակապ Սեկումպուլ ջրվեժը, Բալի ջունգլիներում թաքնված մի վայր, որտեղ կասկադային ջրերը ստեղծում են բնական գեղեցկության սիմֆոնիա: Ճաշը կվայելենք տեղի ռեստորանից մեկում, ուր համեղ խոհանոցից տպավորությունները կամողջացնեն գեղատեսի տեսարանները: Օրվա վերջում կայցելենք սուրբ ULUN DAN լճափնյա տաճար, որը կարծես լողում է Բրատան լճի արտացոլող մակերեսի վրա:
Այսօր մեզ սպասվում են զվարճալի և հետաքրքիր փորձառութուններ: Կտեսնենք և փորձարկենք CELUK SWING ճոճանակը՝ ծառերից ամուր կապված փարթամ ջունգլիների մեջ: Այս փորձառությունն ապահովում է միաժամանակ ադրենալինը և Բալիի բնական գեղեցկության շունչ կտրող տեսարանները: Հաջորդիվ կայցելենք Luwak սուրճի արտադրամաս՝ տեղում վայելելու հայտնի սուրճի համը և ծանոթանալու յուրահատուկ ավանդական մեթոդով արտադրության հետաքրքիր գործընթացին: Ճանապարհին կտեսնենք Ջաթիլուի կախարդական բրնձի դաշտերը, որ հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Հայտնի աստիճանական լանդշաֆտների այս գեղեցիկ տեսարանները դարձել են Բալիի այցեքարտը: Օրվա ավարտին կհասնենղ շքեղ Nusa DUA ծովափնյա հանգստավայր, որն առաջարկում է ժամանակակից հարմարավետության և բալիական նրբագեղության համադրություն՝ ապահովելով ձեր լիարժեք հանգիստը:
Վայելեք Nusa DUA-ի շքեղությունը հանգստյան այս օրվա ընթացքում: Վայելեք մաքուր լողափերը, որտեղ փափուկ ոսկե ավազը հանդիպում է Հնդկական օվկիանոսի բյուրեղյա մաքուր ջրերին: Վայելքի մի քանի ժամ պարգևեք ինքներդ ձեզ սպայում, որտեղ փորձառու մասնագետները օգտագործում են հնագույն բալիական տեխնիկաներ՝ երիտասարդացնելու միտքն ու մարմինը՝ ապահովելով լիարժեք հանգստի օր: Որպես այլընտրանք՝ կարող եք ուղևորվել կարճ շրջագայության՝ հայտնաբերելու տեղի թաքնված գոհարները և մշակութային տեսարժան վայրերը:
Այօր մեզ ազատություն կտանք անցկացնել օրը Նուսա Դուայում, ինչպես կամենանք: Անկախ նրանից, օրը կլցնեք լողափերը բացահայտելով, մշակութային այցելություններով թե պասիվ հանգիստով, վստահաբար կունենանք անմոռանալի հիշողություններ այս արևադարձային դրախտում, չէ որ Բալին հենց յուրաքանչյուր պահը վայելելու մասին է:
Այսօրվա անմոռանալի և արկածներով լի օրը կսկսենք մասնավոր շքեղ Անեչա կատամարանով նավարկությունից դեպի Նուսա Պենիդա: Հաջորդիվ մեզ սպասվում է կատարյալ միաձուլում բնության հետ. սնորքլինգի միջոցով կուսումնասիրենք աշխույժ կորալային խութերը և ծովային կյանքը: Այնուհետ նավի վրա կվայելենք համեղագույն ճաշ՝ շրջապատված Նուսա Պենիդայի հիասքանչ տեսարաններով: Մեր արկածը կավարտենք ադրենալինի պակասը հագեցնող 4x4 շրջայցով դեպի Դինոզավրերի թերակղզի, որտեղ ամեն անկյունում մեզ սպասում են նախապատմական հրաշքներ՝ երաշխավորելով այս թաքնված գոհարի անմոռանալի ուսումնասիրությունից ստացած հաճույքը:
Մեր վերջին օրը Բալիում լի է լինելու հիշարժան պահերով: Օրվա առաջին մասում վայելեք ազատ ժամանցը՝ վայելելով տեղի լողափերի գեղեցկությունը, հանգստությունը և շունչ կտրող տեսարանները: Օրվա երկրորդ կեսին կբացահայտենք ժայռի գագաթին տեղակայված առեղծվածային Ուլուվատու տաճարը, որտեղից հիասքանչ տեսարաններ են բացվում դեպի Հնդկական օվկիանոս: Մայրամուտի գեղեցկագույն ֆոնին ականատես կլինենք բալիական տպավորիչ Քեչակի պարին, որն իրենից ներկայացնում է ռիթմիկ վանկարկումներով և կրակներով հրապուրիչ պար՝ ստեղծելով իսկապես անմոռանալի հիշողություններ: Օրը կավարտենք սրտառուչ հրաժեշտի ընթրիքով՝ նշելով մեր անմոռաց ճանապարհորդության ավարտը Բալիում:
Բալիի արևադարձային դրախտին հրաժեշտ տալուց հետո կուղևորվենք դեպի Սինգապուր աշխույժ քաղաք-պետություն: Ժամանելուն պես հարմարավետ մեքենայով կտեղափոխվենք հյուրանոց՝ երեկոյի մնացած մասն օգտագործելով քաղաքում զբոսանքի կամ հանգստի համար:
Այսօր մեզ սպասվում է հետաքրքիր շրջայց Սինգապուրում, որտեղ ժամանակակիցը օրգանիկ կերպով ձուլվում է ավանդականին: Միասին կբացահայտենք խորհրդանշական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Marina Bay Sands-ը՝ ժամանակակից ճարտարապետության գոհար հիասքանչ անծայրածիր լողավազանով, Gardens by the Bay ֆուտուրիստական այգի Սուպերծառերի հայտնի պուրակով և Սենտոզա կղզին՝ արևադարձային խաղահրապարակ, որն առաջարկում է տարբեր տեսարժան վայրեր՝ Universal Studios-ից մինչև մաքուր լողափեր: Մայրամուտին վայելեք ձեր ազատ ժամանցը՝ տրվելով քաղաքի գիշերային կյանքի վայելքներին կամ պարզապես հանգստանալով հյուրանոցում:
Մեր ճանապարհորդությունը մոտենում է ավարտին, Սինգապուրից մեկնում ենք թանկ հիշողություններով և հուզմունքով լի սրտով: Մինչ նոր հանդիպում աշխարհի հրաշք վայրերից մեկում: