fbpx

ԱՐԿԱԾՆԵՐ ԵՎ ԱՐՇԱՎՆԵՐ

SPINNAKER GROUP-Ի ՀԵՏ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ, ՄԻԱՍԻՆ ԳՆԱՆՔ ԱՅՍՏԵՂ, ԱՅՆՏԵՂ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ

#amenoor-ը խմբային ճանապարհորդական ակումբի նախագիծ է, որը հանդիսանում է Սպիննակեր Գրուպ ընկերության ապրանքային նշանը:

Մենք ստեղծել ենք ավելին, քան պարզապես ճանապարհորդական ակումբ՝ զբոսաշրջիկ բառի իմաստին ավելացնելով մի փոքր փիլիսոփայություն:

#amenoor-ը ինտելեկտուալ մարդկանց ակումբ է, որի անդամները սիրում են ճամփորդել ու բացահայտել նոր հորիզոններ:

Մարդիկ, ովքեր զբոսաշրջության մեջ տեսնում են ոչ միայն հանգիստ, այլ նաև ինքնաճանաչում ու ինքնազարգացում:

Մեզ հետ ինտելեկտուալ տուրիզմ ասվածը ստանում է երկու իմաստ՝ հնարավորություն խորապես զգալ տվյալ երկիրը և մեր մասնագետների միջոցով գրագետ պլանավորել արձակուրդը:

#amenoor-ը առաջարկում է ոչ ստանդարտ, արկածային, ճանաչողական, ակտիվ ճանապարհորդություններ դեպի Նեպալ, Նորվեգիա, Վիետնամ, Չինաստան, Ճապոնիա, Տանզանիա, Պերու, Իսլանդիա, Վենեսուելլա, Մեքսիկա, Մարոկկո, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մադագասկար, Գերմանիա, Դանիա:

Ամեն տարի նախատեսվում է 10-15 հոգանոց խմբերով իրականացնել 10-12 ուղևորություն:

#amenoor-ի փորձառու թիմը նախապես ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանն՝ իր զբոսաշրջիկների համար ընտրելով առավել ուշագրավ, պատմական նշանակություն ունեցող վայրերը:

Յուրաքանչյուր այցելության պարտադիր բաղադրիչ մասն են կազմում տեղացիների հետ շփումը, արտասովոր ու գեղեցիկ ավանդույթներին ծանոթանալը, հանգստի համար նախատեսված ազատ օրերը:

#amenoor-ին միանալով՝ 2 և ավել ճանապարհորդությունից հետո դուք կունենաք աճող զեղչ և անակնկալ նվեր: Ձեռք կբերեք ընկերներ, որոնք կիսում են ձեր սերը ճանապարհորդությունների հանդեպ, կնպաստեք Հայաստանում խմբային ճանապարհորդությունների մշակույթի զարգացմանը:

ԱՄԵՆՈՒՐ թիմը

Ողջույն, ես Նորայր Գևորգյանն եմ, Սպիննակեր Գրուպի հիմնադիրներից: Իմ բազմաթիվ հոբբիների և սիրելի զբաղմունքների շարքում թերևս կառանձնացնեմ ամենասիրելին՝ ճանապարհորդելը: Ես գտնում եմ, որ նոր երկրներ բացահայտելու և նոր մշակույթների ծանոթանալու լավագույն տարբերակը աշխարհով մեկ պտտվել է: Այդ պահերն էլ դառնում են անմոռանալի հիշողություններ, երբ դրանք կիսում ես ընկերներիդ հետ: #Amenoor-ը ստեղծվեց համախմբելու ինձ նման մտածող մարդկանց և լրացնելու այն բացը, որ հիմա կա գրագետ մշակված և լավ կազմակերպված խմբային ճամփորդությունների շուկայում: #Amenoor-ի արկածային ու թեմատիկ ծրագրերը իրական ճանապարհորդների համար հիանալի հնարավորություն են:
Առաջիկայում մենք և դուք` երդվյալ ճամփորդներս, կլինենք այստեղ, այնտեղ և #amenoor:

ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ողջու՜յն, ես Միքայել Կարապետյանն եմ՝ Սպիննակեր Գրուպ ընկերության տնօրենը և համահիմնադիրը: Շնորհիվ մեր թիմի՝ 2019 թ.-ին մեզ հաջողվեց կյանքի կոչել վաղուց պլանավորած #amenoor արկածային և թեմատիկ խմբային ճանապարհորդական ծրագրերը: Խմբային ճանապարհորդությունները այնքան էլ հայտնի չեն Հայաստանում, բայց մենք վստահ ենք, որ մեզ մոտ ևս կան այս տեսակի ճանապարհորդությունների սիրահարներ, որոնք պատրաստ են իրենց համար բացահայտել աշխարհի ամենաթաքնված և խորհրդավոր վայրերը: Ինչպես ասում են իմաստունները՝ «Եթե քեզ թվում է՝ դու գիտես ամեն ինչ, ապա ճափորդիր»: Կյանքը համեմենք անմոռանալի տպավորություններով ու հիշողություններով: Միացեք մեզ՝ արկածախնդիրներիս, գնանք այստեղ, այնտեղ և իհարկե #amenoor:

ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ողջու՜յն, ես Ռայան եմ:

Մեզնից յուրաքանչյուրն ապրում է իր երևակայության մտավոր արկղում, իսկ ճանապարհորդություններն օգնում են բացել այդ արկղի կափարիչը:

Եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է, դուք ևս ինձ նման չափում եք կյանքը կողմնացույցով ժամացույցի փոխարեն, և դա հրաշալի է:

Դուք ևս միացե՜ք մեզ, միասին թափառենք այստեղ, այնտեղ և #amenoor:

ՌԱՅԱ ԲԱԿԱՆՅԱՆ

TOP