01.11.23 թ. Երևանից կսկսվի մեր ճամփորդական արկածը: Իսկ 02.10.23 թ. առավոտյան ժամանելով Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ մեզ կդիմավորի տեղացի ուղեկցորդը ու կուղեկցի հյուրանոց: Մինչև ճաշը կունենանք որոշ ժամանակ թռիչքից հանգստանալու և ուժերը վերականգնելու համար, իսկ կեսօրից կսկսենք քաղաքային շրջայցը Հանոյում:
ՇՐՋԱՅՑ ՀԱՆՈՅ ՔԱՂԱՔՈՒՄ
Քաղաքային շրջայցը կսկսեք Գրականության տաճար այցելությամբ: 1076 թ. կառուցված Գրականության տաճարը Վիետնամի առաջին համալսարանն էր և ստեղծվել էր Վիետնամի թագավորական ընտանիքի անդամներին, մանդարիններին և էլիտայի անդամներին կրթելու նպատակով: Համալսարանը գործել է 700 տարի։ Տաճարի այգիները և լավ պահպանված ճարտարապետությունը հիանալի հնարավորություն են ծանոթանալու Վիետնամի անցյալին:
Այնուհետ կայցելենք գեղատեսիլ Հոան Կիեմ լիճ և Նգոկ Սոն տաճար: Այնուհետև կունենանք մեկժամյա խելահեղ բագգիներով շրջայց Հանոյի կոլորիտային փողոցներով, կծանոթանանք տեղացիների առօրյա կյանքին և թոհուբոհին, կվայելենք հիասքանչ Հին թաղամասը:
Մեր հաջորդ կանգառն է հայտնի Դոնգ Սյուան շուկան, որտեղից կարող եք հուշանվերներ գնել ձեր սիրելիների համար:
Այսօր մեզ բախտ կվիճակվի նաև ականատես լինել հայտնի ջրային տիկնիկային ներկայացմանը: Այս վիետնամական ավանդական արվեստի արմատները հասնում են 10-րդ դար՝ Հյուսիսային Վիետնամի Կարմիր գետի դելտա շրջան: Տիկնիկների խաղին տիրապետելը այստեղ ավանդույթ է, որ փոխանցվում է սերնդեսերունդ որպես ընտանեկան գաղտնիք: Գլխավոր բեմը ջրագծից ներքև է, իսկ տիկնիկավարները մինչև գոտկատեղը կանգնած են ջրի մեջ։ Տպավորիչ է հնչում, չէ՞:
Այսօր կունենանք 2,5 ժամանոց մեքենայով ուղևորություն դեպի Նին Բին՝ Վիետնամի հյուսիսային շրջաններով մինչև Հոա Լուի՝ Վիետնամի առաջին մայրաքաղաքը:
Հասնելով Նին Բին հեծանիվներով կուսումնասիրենք այս ինքնատիպ գյուղն ու հովիտը: Ճանապարհին կանգ կառնենք՝ լուսանկարելու ապշեցուցիչ տեսարանները: Այնուհետև այցելեք Թայ Վի տաճար, որը նվիրված է Թրան թագավորին: Ճաշից հետո կայցելենք Տրանգ Ան Լանդշաֆտային համալիր, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Հարմարավետ նավով կզբոսնենք խաղաղ գետի երկայնքով, որն անցնում է մի շարք քարանձավների միջով: Տրանգ Անը կրաքարային կարստային գագաթների տպավորիչ լանդշաֆտ է՝ պարուրված հովիտներով, որոնցից մի քանիսը շրջապատված կտրուկ, գրեթե ուղղահայաց ժայռերով: Կանցնենք բրնձի կանաչ դաշտերից դուրս եկող հսկայական կրաքարային կարստներով, որտեղից էլ վայրի մյուս անունը՝ «Ha Long on Land»: Այս դրախտում միակ աղմուկը թռչունների երգի ձայներն են և բյուրեղյա մաքուր գետի ջրերի զարկը ափի երկայնքին: Իզուր չէ այն համարվելում էկոտուրիզմի իդեալական գոտի:
Այնուհետև տեղափոխվենք Նին Բինի մեր հյուրանոց և օրվա մնացած մասը անցկացրեք ինչպես կամենանք:
Նախաճաշից հետո հարմարավետ մեքենայով ճանապարհ կընկնենք դեպի Հալոնգ Բեյ, որտեղ մեզ կսպասի 5* կրուիզ նավը: Նավամատույց հասնելուն պես կտեղավորվենք մեր սենյակներում և կսկսենք անմոռանալի նավարկությունը Հալոնգ Բեյի ծովախորշերում: Նավի վրա ճաշելուց հետո բավականին ազատ ժամանակ կունենանք տարբեր զվարճանքների կամ պարզապես նավի վրա հանգստանալու համար: Օրվա վերջում մեր նավը խարիսխ կգցի կարստային գոյացություններից մեկում։
Երեկոյան կվայելենք նավի վրա մատուցվող համեղ ընթրիքը, իսկ առավոտյան կարթնանանք անծայրածիր ծովում:
Եվս մեկ գեղեցիկ օր, որ կսկսենք Հալոնգ Բեյ ծովածոցի մեջտեղում՝ տախտակամածի վրա tai chi մարտարվեստի դասից և նավի վրա մատուցվող նախաճաշից, մինչ մեր հսկա նավը ժայռերի միջով դանդաղորեն ճանապարհ կընկնի դեպի նավահանգիստ: Մինչ նախաճաշը հնարավորություն կունենանք նաև կայակինգի ընթացքում բացահայտել Հալոնգ Բեյի թաքնված հմայքը:
Բրանչից հետո ուշ կեսօրին Հանոյ ժամանելուն պես հարմարավետ մեքենայով կտեղափոխվենք Նոյ Բայ օդանավակայան՝ դեպի Դանանգ թռիչքի համար:
Ժամանելով Դանանգ օդանավակայան, մեզ կդիմավորի մեր տեղացի գիդը և կուղեկցի հյուրանոց: Գիշերակացը կանցկացնենք Դանանգի ամենաշքեղ ծովափնյա հյուրանոցներից մեկում:
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Կամ Թան ջրային կոկոսի գյուղ, տեղում կծանոթանանք գյուղի պատմությանը: Այնուհետ մեզ սպասվում է բամբուկե նավերով նավարկություն կոկոսի գետի երկայնքով, որի ընթացքում ձկնորսները մեզ կսովորեցնեն բռնել ծովախեցգետիններ: Նավարկությունն ավարտելուց հետո կվերադառնանք Հոյ Ան քաղաք ճաշելու և զբոսնելու:
Հոյ Անը բացահայտելու լավագույն տարբերակը զբոսնելն է: Զբոսանքի ընթացքում կայցելենք պատմական առևտրային և համայնքային տներ, պաշտամունքի վայրեր և հայտնի ճապոնական ծածկված կամուրջ, կծանոթանանք տեղացիների առօրյային: Անծայրածիր բրնձի դաշտեր, բանջարանոցներ, շուկաներ, տաճարներ, պատմական տներ և ապշեցուցիչ տեսարաններ, որ մեզ չեն դադարի հիացնել: Իհարկե չենք մոռանա այս ամենը ֆիքսել տեսախցիկներով, որ անմոռանալի հիշողություններով կիսվենք ընկերների հետ: Գիշերակացը կանցնկացնենք Դանանգի մեր 5* հյուրանոցում:
Հյուրանոցում նախաճաշից հետո կուղևորվենք Դանանգ՝ Վիետնամի չորրորդ ամենամեծ քաղաքը, որ համարվում է կենտրոնական նահանգների դարպաս և ծովային նավահանգիստ՝ գեղեցիկ լողափերով և հանգստավայրերով:
Այսօր կայցելենք Բանա Հիլզ՝ թեմատիկ զբոսայգի, որը գտնվում է սարի գագաթին՝ 1500 մ բարձրության վրա: Այն ստեղծվել է 1920-ականներին ֆրանսիացիների կողմից, ամառային շոգից փախչելու նպատակով:
Մեր անչափ հետաքրքիր էքսկուրսիան կսկսենք Բա Նա լեռան ստորոտից մեկնարկող ճոպանուղուց, որը 2009 թ. գրանցել է Գինեսի 2 համաշխարհային ռեկորդ՝ ճանաչվելով աշխարհի ամենաերկար (5042 մ) և ամենաբարձր (1292 մ) նոն-ստոպ ճոպանուղին: Խցիկից կվայելենք անծայրածիր անտառների, փարթամ ջունգլիների և ջրվեժների տպավորիչ տեսարանները: Վստահ ենք, Բա Նա լեռների ամեն տեսարան մի նոր անկանխատեսելի բացահայտման զգացում կառաջացնի ձեզ մոտ:
Ճոպանուղու առաջին կայարանի մոտ կայցելեք Le Jardin, հին գինեգործարաններ, ֆրանսիական վիլլաների ավերակներ և Ling Ung Pagoda, որտեղ կտեսնենք 27 մետր բարձրությամբ Բուդդայի արձանը: Այնուհետև կշարունակենք դեպի ճոպանուղու երկրորդ կայարան՝ բարձրանալու լեռան գագաթը և տեսնելու հին վիլլաների ավերակները: Երբ նվաճենք Չուա լեռան գագաթը, 1487 մ բարձրությունից մեր առջև կբացվի ամբողջ Դանանգ քաղաքի համայնապատկերը: Այստեղից Dreaming Stream արահետի հետքերով կշարժվենք դեպի Ծիածանի ջրվեժ, Կախովի կամուրջ, Ոսկե հովիտ և ավերված Օպերայի շենք, ճանապարհին կտեսնենք վայրի կապիկների և իհարկե չենք մոռանա լուսանկարվել: Ոսկե կամրջով կզբոսնենք լեռան մառախլապատ բլուրների միջով և կվայելենք Դա Նանգ քաղաքի հիասքանչ տեսարանը: Ճաշից հետո ճոպանուղով կիջնենք կայարան և կվերադառնանք Դանանգ։
Այնուհետ կշարունակենք Դանանգի ուսումնասիրությունը՝ այցելելով Լին Ունգ պագոդա: Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի ծովը և Չամ կղզիները: Այստեղ նաև կտեսնենք ողորմության աստվածուհու՝ Գուանյինի 67 մետրանոց արձանը։ Ըստ տեղացիների՝ Գուանինը պաշտպանում է ձկնորսներին վտանգից, ուստի այստեղ հաճախ կարելի է հանդիպել զոհաբերություններ մատուցողների կամ աղոթողների:
Օրը կավարտենք հայտնի Հան շուկա այցելությամբ, որտեղ կարող եք հուշանվերներ գնել ձեր սիրելիների համար, և կվերադառնանք Դանանգի մեր հյուրանոց:
Դանանգում կունենանք 1 ազատ օր ուժերը վերականգնելու, տարատեսակ ջրային զվարճանքների, ձկնորսության և ուղղակի թարմ ծովամթերք վայելելու համար:
Նախաճաշից հետո կունենանք որոշ ազատ ժամանակ մինչև Դանանգ օդանավակայան տեղափոխումը, քանի որ ունենալու ենք ներքին թռիչքի դեպի Հոշիմին:
Տան Սոն Նհաթ օդանավակայան ժամանելուն պես մեզ կդիմավորի մեր տեղացի ուղեկցորդը և կուղեկցի հյուրանոց:
Կեսօրից հետո ավտոբուսով և ոտքով կշրջենք գաղութային Հոշիմին քաղաքի հիմնական տեսարժան վայրերով. Անկախության պալատ, Պատերազմի մնացորդների թանգարան, Հին Սայգոնի փոստային բաժանմունք, Աստվածամոր տաճար, մեծ երկաթուղային կայարան, Dong Khoi փողոց, Continental հյուրանոց, Օպերա և Հո Շի Մին քաղաքի Ժողովրդական կոմիտե, որը Վիետնամի ամենաշատ լուսանկարված շենքերից մեկն է և աչքի է ընկնում իր այգիներով, զարդանախշ ֆասադով և էլեգանտ ինտերիերը լուսավորող բյուրեղյա ջահերով։ Ընթրիքից հետո կվերադառնանք հյուրանոց:
Առավոտյան մեր տեղացի զբոսավարի հետ կուղևորվենք Բեն Տրե՝ Մեկոնգ դելտայի սիրտը, որը հայտնի է իր հսկայական բրնձի դաշտերով և ապշեցուցիչ տեսարաններով:
Եռաշարժիչ հեծանիվներով զբոսանքի ժամանակ կվայելենք բրնձի դաշտերի և պտղատու փարթամ այգիների տեսարանները գյուղական նեղ ճանապարհների երկայնքով:
Օրը կշարունակենք գեղեցիկ նավարկությամբ և կհիանանք Դելտայի տեսարաններով՝ վայելելով կոկոսի հյութը: Նախ կանգ կառնենք՝ այցելելու կոկոսի վերամշակման գործարան, այնուհետև նավարկելով կհասնենք աղյուսների պատրաստման արհեստանոց, որտեղ տեղացիները դեռ օգտագործում են ձեռքով աղյուսներ պատրաստելու դարավոր ավանդական մեթոդները: Այստեղից կսկսենք հեծանիվով զբոսանքը և կուղևորվենք տիկին Հուոնգի տուն: Նրա ընտանիքն ապրում է ձկնորսությամբ, ծովախեցգետինով և հողագործությամբ: Վայելեք արևադարձային մրգեր և մեղրով թեյ նրա այգում, նախքան սամպանի և թիավարման փորձառություն՝ փոքրիկ ջրանցքների լաբիրինթոսը բացահայտելու համար:
Ճաշից հետո կայցելենք պարոն Բա Թայի տուն՝ սովորելու բրնձի գինի պատրաստելու հետաքրքրաշարժ գործընթացը: Վերջապես, հիշարժան այցելություն պարոն Սաու Թուոնգին, Վիետկոնգում նախկին զինվորի, ով փրկվել է Պնոմպենում Կարմիր քմերների դեմ երկու տարի կռվելուց հետո: Այժմ նա և իր կինը ապրում են բրնձի թղթի արտադրությամբ, որը Mai Long Village-ի ամենահայտնի դելիկատեսն է։ Կզրուցենք նրա հետ, կվայելենք նրա կնոջ պատրաստած խրթխրթան բրնձի թուղթը և կտեսենք, թե ինչպես է այն պատրաստվում։
Նավը կսպասի մեզ մոտակայքում գտնվող նավամատույցում, որպեսզի հետ տանի Բեն Տրե քաղաք, որտեղ մեքենան պատրաստ կլինի մեզ վերադարձնել Սայգոն:
Այսքանով կավարտվի մեր ճանապարհորդությունը և կմեկնենք դեպի հարազատ Երևան՝ լի անմոռանալի տպավորություններով: