fbpx

ԹԱՅԼԱՆԴ + ԿԱՄԲՈՋԱ

Փետրվարի 18-28, 2025

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ

ԵՐԿՏԵՂԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ՝ 1,220,000 ֏
ՄԵԿՏԵՂԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ՝ 1,650,000 ֏

ամենատպավորիչ փորձառությունները

1. Ֆանտազիա շոու
Տպավորիչ երեկո՝ հեքիաթային ներկայացումով, վառ գույներով, պարերով և համեղ ընթրիքով, որը ձեզ կտանի Թաիլանդի մշակույթի աշխարհ։

2. Մասնավոր ծովային ուղևորություն դեպի Պի Պի կղզիներ / Մայա Բեյ
Մասնավոր ուղևորություն դեպի համաշխարհային ճանաչում ունեցող Պի Պի կղզիներ, որտեղ կարող եք լողալ, արևայրուք ընդունել և վայելել ծովի անմոռանալի գեղեցկությունը։

3. Անգկոր Վատը թռչնի թռիչքի բարձրությունից՝ օդապարիկով
Տաճարների անզուգական տեսարաններ թռչող օդապարիկից՝ Սիեմ Ռիփի հնագույն խորհրդավոր աշխարհը բացահայտելու համար։ Անգկոր Վատի 8 տաճարներից վեր բացվող անգերազանցելի տեսարան։

4. Չաո Փրայա գետի երկայնքով երեկոյան նավարկություն
Լուսավոր Բանգկոկի գիշերային գեղեցկությունը նավարկության ընթացքում՝ ընթրիքով, երաժշտությամբ և յուրօրինակ մթնոլորտով։

5. Արքայական այգի Սիեմ Ռիփում
Հանգստացնող զբոսանք արքայական այգում՝ տեսնելու յուրահատուկ թռչող աղվեսներ, որոնք ծառերի մեջ են թաքնված։ Տպավորիչ վայր՝ ձեր լուսանկարչական պահերը անմահացնելու համար։

6. Այց ջրային շուկա
Ազգային գույներով լի շուկա՝ ջրի վրա տեղակայված նավակներով, որտեղ կարող եք համտեսել տեղական ուտեստներ և ձեռք բերել հուշանվերներ անմիջապես վաճառողներից։

7. Ափսարա շոու և բուֆետ ընթրիք
Արվեստի և մշակույթի երեկո Կամբոջայում՝ ավանդական պարերի, ազգային երաժշտության և հյուրասիրության ներքո։

8. Գալա ընթրիք Պատայայում
Փայլուն և տոնական Գալա ընթրիք՝ համեղ խոհանոցով, կենդանի երաժշտությամբ և եզակի ոճով՝ ձեր ճամփորդությունը գեղեցիկ կերպով եզրափակելու համար։

Արկածային

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԹռիչքԻ տվյալներ՝

    18.02.25 Երևան–Դոհա 02:45-04:45 >> Դոհա–Փհուկետ 08:30-18:55
    28.02.25 Բանգկոկ–Դոհա 07:35-11:10 >> Դոհա–Երևան 20:20-00:30+1
  • Կացություն

    Amora Beach Resort Phuket • Pullman Bangkok Hotel G •
    Pacific Hotel & Spa Siem Reap • Mövenpick Siam Na Jomtien Pattaya

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ`

  • Երկկողմանի ավիատոմս Երևանից
  • Երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
  • Տեղափոխում ամբողջ երթուղու ընթացքում
  • 10 գիշեր 5* երկտեղանի սենյակներում նախաճաշով
  • 4 ճաշ, 3 ընթրիք տեղի ռեստորաններում
  • Հայ և տեղացի ուղեկցորդների ծառայություններ
  • Մասնավոր ծովային ուղևորություն դեպի Պի Պի կղզիներ
  • Ծրագրում նշված փորձառություններ
  • Թռիչք օդապարիկով
  • Շոու ծրագրեր
  • Ներքին թռիչքի ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Մուտքի տոմսեր

Ժամանում Փհուկետ, գրանցում հյուրանոցում, ազատ ժամանց:

Ազատ օր հյուրանոցում, երեկոյան տպավորիչ Fantasia Show-ի մասնակցություն, ընթրիք։

Մասնավոր ծովային ուղևորություն դեպի Պի Պի կղզիներ և Մայա Բեյ՝ լանչով և զովացուցիչ ըմպելիքներով։

Քաղաքային շրջայց Փուքետում, կեսօր ազատ ժամանակ հանգստի համար։

Դուրսգրում, Samet Nangshe Viewpoint-ից հրաշալի տեսարան, թռիչք Բանգկոկ, գրանցում հյուրանոցում, գիշերակաց։

Այցելություն ջրային շուկա, լանչ Baiyoke Sky ռեստորանում և երեկոյան նավարկություն Chao Phraya գետի վրա։

Վաղ առավոտյան ուղևորություն Կամբոջա՝ Angkor Wat-ը վերևից՝ թռչող օդապարիկից և ազգային շոու ընթրիքով։

Շրջայց Angkor Wat-ի 5 հիմնական տաճարներում, այցելություն արքայական այգի, ուղևորություն Պատայա։

Ազատ օր Պատայայում՝ հանգստի և զվարճանքների համար։

Ազատ օր Պատայայում, երեկոյան Գալա ընթրիք՝ եզրափակելու խելահեղ ճամփորդությունը։

Հետադարձ թռիչք դեպի տուն՝ անմոռանալի տպավորություններով։

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍՆԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԹԱԻԼԱՆԴԸ ԵՎ ԿԱՄԲՈՋԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՁԵԶ:

TOP