ՎԻԵՏՆԱՄ

ՕԳՈՍՏՈՍԻ 5-16
ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՈՒՄ Է 1.115.000 ֏

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Այստեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իրեն կզգա ապահով ու շրջապատված սիրով: Վիետնամցիները շատ լավ հասկանում են, որ իրենց բարեկեցությունը մեծապես կախված է զբոսաշրջիկներից, այդ իսկ պատճառով, անում են ամեն ինչ, որ զբոսաշրջիկն իրեն լավ զգա:

Վիետնամն անդադար ձգում է նոր զգացողությունների սիրահարներին: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է կանգ առնել ու զարմանալ: Զբոսաշրջիկները գալիս են Վիետնամ վայելելու չքնաղ բնությունը, մաքուր օդն ու սպիտակ լողափերը, ու սրանք, ուղղակի, խոսքեր չեն:

Լինելով ագրարային երկիր՝ փոքրաթիվ գործարաններով, Վիետնամին հաջողվել է պահպանել բնությունն ու չաղտոտել շրջակա միջավայրը: Այստեղ գրեթե մեքենաներ չկան, իսկ բնակիչները երթևեկում են կամ հեծանիվներով, կամ՝ մոպեդներով: Վիետնամը զբոսաշրջիկներին գրավում է նաև իր բյուջետային գներով, ուստի գնումներ անելիս, դուք հաճելիորեն կզարմանաք:

Այնպես որ, եթե պատրաստ եք բացահայտել Վիետնամը, հավաքեք ճամպրուկները:

Ռայա Բականյան
Խմբի ղեկավար

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ԾՈՎԱՓՆՅԱ

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է`

  • Երկկողմանի ավիատոմս Երևանից
  • Անհատական երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
  • 10 գիշեր երկտեղանի հյուրանոցային սենյակներում նախաճաշով
  • Հայ ուղեկցորդի ծառայություններ
  • Ներքին թռիչքներ
  • Ռուսալեզու ուղեկցորդի ծառայություններ
  • Մուտքի տոմսեր
  • Վիզա
  • Ապահովագրություն

Առավոտյան ժամանելով Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ մեզ կդիմավորեն ու կուղեկցեն հյուրանոց: Առջևում կունենանք մի ամբողջ օր տեսարժան վայրեր այցելելու համար: Նախ կայցելենք Հո Չի Մինի դամբարան, ապա Չան Կուոկի պագոդա (բուդդայական կամ հինդուիստական պաշտամունքային կառույց), Էթնոգրաֆիկ թանգարան, Գրականության տաճար, Հո Հոան Կյեմ լիճ: Ամբողջ ընթացքում ձեզ կներկայացնենք տվյալ վայրերի ուշագրավ պատմությունները: Երեկոյան ներկա կլինենք ջրի վրա տիկնիկային ներկայացման:

Առավոտյան 5* նավով կմեկնեք նավարկության Հալոնգ ծովախորշ: Նավում կանցկացնեք 3 օր և 2 գիշեր: Նավում ձեր ժամանակն ուղղակի կթռչի, այստեղ ձեր ժամանցը կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ Տիտովի լողափում կամ Բայ Թու Լոնգ Բեյում էլ մեզ սպասվում է կայակինգ:

Նավարկության ընթացքում կկայանենք տարբեր լողափերում՝ այցելելով առեղծվածային քարանձավներ: Որոշ քարանձավներ կարելի է մուտք գործել հենց նավով: Վիետնամի ամենահայտնի ու գեղեցիկ քարանձավներ են Հիոնգ Տիչը, Բիչ Դոնգը և Թխեն Դիոնգը: Իսկ ահա Բիչ Դաո քարանձավում, ասում են, որ ժամանակն ավելի դանդաղ է հոսում, քան արտաքին աշխարհում: Քարանձավներում կարելի է հանդիպել յուրահատուկ էկոհամակարգի: Այնպես, որ այս ծրագիրը, միանշանակ, կգրավի ձեր ուշադրությունը:

Ավարտելով եռօրյա նավարկությունը՝ կվերադառնանք Հանոյ: Այսօր հնարավորություն կունենանք զբոսնելու մայրաքաղաքով, այցելելու Հո Հոան Կյեմ լիճ, որին երբեմն անվանում են նաև «Վերադարձված թրի լիճ», ծանոթանալու դրա շուրջ հյուսված առասպելներին: Հենց այս լճի կենտրոնում է գտնվում «Կրիայի աշտարակը», որտեղ իբրև թե բնակվում է առասպելան կրիան:

Այս լճի շրջակայքում է գտնվում նաև «36 փողոցների թաղամասը»: Շրջելով այս թաղամասով՝ դուք կզգաք հին թաղամասի շունչը: Ի դեպ, այստեղ կարելի է գնումներ անել, որովհետև ամեն քայլափոխի վաճառասեղաններ են: Իսկ ահա, երեկոյան ժամը 7-ից հետո այս թաղամասը վերածվում է մի մեծ սրճարանի, վաճառասեղանները վերափոխվում են կոկտեյլ բարերի ու սկսվում է տոնական երեկոն: Այնպես որ Հանոյում դուք հաստատ չեք ձանձրանա:

Նախաճաշից հետո հարմարավետ ավտոբուսներով մեզ կտեղափոխեն օդանավակայան, որտեղից կթռչենք Դանանգ: Օդանավակայանում մեզ կդիմավորեն ու կուղեկցեն Դանանգում 5* հյուրանոց: Հանգստանալուց հետո կսկսենք բացահայտել Դանանգը: Լողափի սիրահարներին սպասում է Մայ Խե Բիչ սպիտակ լողափը, որը համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի լողափը:

Այստեղ կարող եք զբաղվել սնորքլինգով, դայվինգով, գնալ ձկնորսության կամ ուղղակի այցելել որևէ ռեստորան, որը մատուցում է թարմ ծովամթերք: Իսկ եթե քաղաքային ժամանցի սիրահար եք, ապա այցելեք 666 մ. երկարություն ունեցող «Վիշապի կամուրջ», որն ամենաերկարն է Վիետնամում: Այստեղից աննկարագրելի տեսարան է բացվում:

Այսօր մեր շրջայցը կսկսվի Բանա լեռան գագաթից: Կայցելենք «Բանա Հիլլս» զվարճանքների զբոսայգի: Այստեղ տեղակայված է մոտ 90 խաղահրապարակ՝ տարբեր ատրակցիոններով: Ասում են՝ զբոսայգին կառուցվել է Ժյուլ Վեռնի «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը» և «20000 լյո ջրի տակ» վեպերի ազդեցության ներքո:

Այնպես որ պատրաստվեք հեքիաթային զբոսանքի: Ատրակցիոններից հետո սպասվում է այցելություն դեպի մեր օրերի ամենայուրօրինակ կամուրջներից մեկը՝ «Ոսկե կամուրջ»: Այս կամուրջը, որը պահում են երկու հսկայական ձեռքեր, իսկապես հիասքանչ է: Հայտնվելով կամրջի վրա՝ ձեզ կթվա, որ երկնքում եք: Կամրջից բացվող տեսարանի մասին գրելն ավելորդ է, պետք է սեփական աչքերով տեսնել այն::

Այս օրը նախատեսված է այցելություն պատմական Հոյան քաղաք: Այն համարվում էր Հարավ-արևելյան Ասիայի կարևոր նավահանգիստների մեկը: Կայցելենք Ճապոնական ծածկված կամուրջ՝ Կոյ Նյատ Բան: Կամուրջը 1593թ.-ին կառուցել է ճապոնական համայնքը: Կամուրջը երկար ժամանակ միմյանց էր կապում մյուս ափին գտնվող ճապոնական թաղամասն ու շուկան: Ի դեպ, այս կամուրջը համարվում է ամենադիմացկուններից մեկը, այնպես որ հանգիստ կարող եք քայլել դրանով: Այնուհետև մեզ կուղեկցեն չինական ոճով կառուցված Ֆուջիան տաճար, որն ունի շատ ուշագրավ պատմություն: Չբացենք փակագծերը. դրա մասին մեզ կպատմի տեղացի ուղեկցորդը:

Նախատեսված է այցելություն նաև ձկնորսների գյուղ, որտեղ կծանոթանանք տեղացիների նիստուկացին:

Օրվա երկրորդ կեսին կայցելենք Միշոն տաճարային համալիր: Միշոնը 70 հինդուիստական տաճարներից բաղկացած խոշոր համալիր է, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Շրջայցից հետո կվերադառնանք հյուրանոց:

Եվս 2 ազատ օր Դանանգում: Եթե նախորդ օրերին հասցրել եք արդեն գնալ լողափ, ապա այս օրը կարող եք հատկացնել թանգարաններին և պատմամշակութային վայրերին: Օրինակ, կարող եք այցելել Չամ թանգարան ու ծանոթանալ համանուն ցեղախմբի մշակույթին ու պատմությանը:

Արժե այցելել նաև Դանանգի Հինգերորդ ռազմական դիվիզիայի թանգարան, որտեղ կարելի է հանդիպել տանկերի, ռազմական օդանավերի, պատմական լուսանկարների: Մի խոսքով, Դանանգում դուք հաստատ չեք ձանձրանա:

Օդանավակայան տեղափոխվելուց հետո կմեկնեք Հոշիմին: Այն արագ զարգացող քաղաք է, այստեղ մեկը մյուսի հետևից կառուցվում են նոր երկնաքերեր և առևտրի կենտրոններ: Դուք ունեք մեկ ամբողջ օր քաղաքը ինքնուրույն բացահայտելու համար: Օրինակ, կարող եք գնալ գոլֆ ակումբ կամ ջիփփինգի: Հոշիմինն, իսկապես, ակտիվ, ժամանակակից քաղաք է:

Այսքանով կավարտվի մեր ճանապարհորդությունը և կմեկնենք դեպի հարազատ Երևան՝ լի անմոռանալի տպավորություններով:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱԼՈՆԳ ԾՈՎԱԽՈՐՇՈՎ

Հալոնգը համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: «Հալոնգ» թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ վիշապն իջել է ծովը»։ Ըստ լեգենդի՝ Հալոնգ կղզին ստեղծվել է հսկա վիշապի կողմից: Տեղացիները մինչև այժմ էլ ասում են, որ ծովածոցում վիշապ է ապրում։ Ծովախորշը ներառում է ավելի քան 3000 կղզի՝ մեկը մյուսից դրախտային լողափերով:

ՈՍԿԵ ԿԱՄՈՒՐՋ. ԴԱՆԱՆԳ

Այս կամուրջն արդեն հասցրել է գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: 1414 մ. բարձրությամբ ու 150 մ. երկարությամբ այս յուրօրինակ կամուրջը բացվել է 2018թ-ի հունիսի վերջին: Կամուրջը պահում են երկու հսկայական ձեռքեր: Ոսկե կամրջից հիասքանչ տեսարան է բացվում Դանանգի Բա Նա Հիլզ լեռները:

ՀՈ ՀՈԱՆ ԿՅԵՄ ԼԻՃ. ՀԱՆՈՅ

Հո Հոան Կյեմ լճին երբեմն անվանում են նաև «Վերադարձված թրի լիճ» կամ «Կանաչ ջրերի լիճ»: Լիճը գտնվում է մայրաքաղաք Հանոյի կենտրոնում ու համարվում է Վիետնամի կարևորագույն տեսարժան վայրերից:

Բաց մի թողեք այս ամենը սեփական աչքերով տեսնելու բացառիկ հնարավորությունը:
Հեքիաթային Վիետնամը սպասում է ձե՛զ:

TOP
Copy link
Powered by Social Snap