Ժամանելով Փհուկետ՝ ձեզ կդիմավորի ուղեկցորդն ու կտեղափոխի հյուրանոց: Այդ օրը դուք կունենաք բավարար ժամանակ հանգստանալու, ու պատրաստվելու հաջորդ օրվա զբոսանքին: Ի դեպ, ազատ ժամանակը կարող եք օգտագործել յոգայով զբաղվելու համար: Երկար ճանապարհից հետո, իսկապես չէր խանգարի լարված մկանները թուլացնել:
Փհուկետում ժամանակը շատ արագ է թռչում, այնպես որ արագ կողմնորոշվեք, թե ինչով եք ուզում զբաղվել՝ զբոսանք քաղաքով, այցելություն խանութներ կամ գուցե յոգա լողափո՞ւմ: Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը սիրով կկիսվի ձեզ հետ առաջին յոգայի գաղտնիքներով:
Ահա և առաջին հետաքրքրաշարժ ուղևորությունը դեպի Փհի-Փհի կղզիախումբ: Այսօր կուղևորվեք Փհի- Փհի Լեի կղզի, որտեղ կունենաք հնարավորություն լողալու չքնաղագույն Փի Լե լագունում: Այստեղ է նկարահանվել Լեոնարդո Դի Կապրիոյի «Լողափը» հայտնի ֆիլմը:
Նկարահանումների ժամանակ 20th Century Fox կինոընկերության ղեկավարության հրամանով կտրվել են մեծ թվով կոկոսի ծառեր և այլ բույսեր, որպեսզի կղզին ստանա ավելի դրախտային տեսք: Երկար դատական քաշքշուքներից հետո կինոընկերությունը ենթարկվել է մեծ տուգանքների և ստիպված եղել տրամադրել հսկայական միջոցներ կղզու նախնական տեսքը վերականգնելու համար:
Տեղի ֆաունան անչափ գեղեցիկ է: Խորհուրդ կտանք անպայման զբաղվել այստեղ սքորլինգով: Հաջորդիվ կտեսնենք նաև Վիկինգների քարանձավը և Կապիկների լողափը: Փհի-Փհի Դոն ռեստորանում ճաշելուց հետո՝ կշարժվեք դեպի Կայ Նայ կղզի: Այստեղ կարող եք լողալ ու արևայրուք ընդունել ինչքան կամենաք: Մի լավ հանգստանալուց հետո կվերադառնաք
հյուրանոց:
Եվս մեկ ազատ օր Փհուկետում: Վայելեք այն, ի մի բերեք Փհի-Փհի կղզիներում ստացած տպավորություններն ու պատրաստվեք հաջորդ ուղևորությանը: Այդ օրն էլ կարող եք նվիրել օրինակ շնչառական մեդիտացիային, որն օգնում է թոթափել լարվածությունը:
Հարմարավետ ավտոբուսով մեզ կտեղափոխեն օդանավակայան և կճանապարհեն Բանգկոկ, որտեղից էլ կուղևորվենք արկածներին ընդառաջ: Մեր հաջորդ կանգառն է Պատտայան:
Պատրաստեք հարմարավետ կոշիկները, որովհետև մեզ սպասվում է ուշագրավ ծրագիր: Այսօր կայցելենք օձերի ֆերմա՝ «Dino Adventure»: Այստեղ կարելի է
դիտել օձերի աննախադեպ շոու, ցանկության դեպքում կարող եք լուսանկարվել սողունների հետ:
Ոչ պակաս ուշագրավ ծրագիր է սպասվում «One Million Reptile» կոչվող կոկորդիլոսների ֆերմայում: Լատեքսի գործարանում կծանոթանանք արտադրական պրոցեսին և արտադրանքին: Այստեղ կունենաք ազատ ժամանակ զբոսնելու և գնումներ անելու: Կանանց հատկապես դուր կգա այցելությունը «Vitamax» կոսմետիկ պարագաների բրենդային խանութ: Այստեղ ևս, ցանկության դեպքում, կարող եք
գնումներ անել:
Շրջայցի ավարտին կգնաք Թեյերի տնակ և կհամտեսենք Թաիլանդական անուշաբույր թեյերի հարյուրավոր տեսակներից որևէ մեկը: Այս օրվա ծրագիրը կավարտենք թեյախմությամբ ու կվերադառնաք հյուրանոց:
Այսօր լուսաբացը դիմավորելու ենք Պատտայա - Կամբոջա ճանապարհին, քանի որ ուղևորվելու ենք Սիեմ Ռիեփ քաղաք: Ճաշից հետո կայցելենք Արքայական դղյակի տարածք, որը շրջապատված է շքեղ այգիներով:
Եթե քամու արագությունը թույլ տա, օդապարիկով թռչնի թռիչքի բարձրությունից կհիանանք քաղաքի գեղեցկությամբ: Սուրճի սիրահարները անկասկած կգնահատեն այստեղի գաղութային սրճակին տնակ: Այստեղ սուրճ կվայելենք և կկիսվենք տպավորություններով:
Այնուհետ կտեղավորվենք հյուրանոցում և դուք ունեք մի ամբողջ ազատ երեկո՝ բացահայտելու տեղի խոհանոցը:
Վաղ նախաճաշից հետո կզբոսնենք Կամբոջայի պատմամշակութային վայրերում, որոնց շարքում են՝ աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանը՝ հայտնի հինդուական տաճարային համալիր Անգկոր Վաթը, Բայոնը, Թա Պրոմը, Թա Կեոն, Փղերի հարթավայրը:
Ի դեպ Անգկոր Վաթում Հակոբ Բաղդասարյանի հետ միասին կարող եք զբաղվել մեդիտացիայով, ապա շարունակել ճանապարհը: Այստեղ գալիս են հիմնականում մեդիտացիա անելու համար:
Ճաշից հետո կունենանք այցելություն մետաքսի արտադրամաս, ապա կվերադառնանք Պատտայա՝ լի աննկարագրելի տպավորություններով:
Այսօր մեզ սպասվում է ևս մեկ անմոռանալի օր, այս անգամ Բանգկոկում: Շրջայցի ժամանակ կայցելենք հայտնի բուդդիստական Վաթ Սակետ տաճար, որը տեղացիները կոչում են Ոսկյա սարի տաճար: Տաճար բարձրանալիս, երբ կանցնեք զանգերի կողքով, խորհուրդ ենք տալիս
հնչեցնել դրանք: Ասում են, եթե հնչեցնես այդ զանգերը, ապա հաջողությունը և առողջությունը միշտ կուղեկցեն քեզ: Հավատա՞լ այս լեգենդին, թե՞ ոչ, կարող եք որոշել ինքներդ՝ փորձելուց հետո: Այստեղ է նաև ամփոփված Բուդդայի աճյունից մի մասնիկ, որով էլ հայտնի է տաճարը: Այնուհետ կզբոսնենք տաճարի շրջակայքով ու կհիանանք ճարտարապետական լուծումներով:
Հաջորդիվ մեզ սպասվում է ևս մեկ հետաքրքիր վայր՝ ոսկերչական գործարան, որտեղ կարելի է գնել Թաիլանդի լավագույն ոսկերիչների ձեռքի աշխատանքները՝ պատրաստված շափյուղայից, ռուբինից և զմրուխտից: Երեկոյան էլ կարող ենք ամբողջ խմբով այցելել քաղաքի լավագույն
ռեստորաններից կամ ակումբներից մեկը և նշել մեր հաջողված ճամփորդությունը
Ճանապարհորդության ավարտը նախատեսված է Բանգկոկի օդանավակայանից, այնպես որ հրաժեշտ տվեք Թաիլանդին և բարի վերադարձ Երևան: