ՆՈՐՎԵԳԻԱ

ՀՈՒԼԻՍԻ 24-31
ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՈՒՄ Է 1.025.000 ֏

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Պետություն, որն ամեն տարի գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների շնորհիվ իր հարուստ բնաշխարհի, սկանդինավյան լեռների, սարահարթերի, ծովամերձ դաշտավայրերի և իհարկե վիկինգների:

Զբոսաշրջիկները գալիս են Նորվեգիա՝ վայելելու ձմեռային սպորտաձևերի բոլոր տեսակները, սեփական աչքերով տեսնելու հայտնի «Գահերի խաղը» սերիալի նկարահանման հրապարակ հանդիսացած Ֆյորդերն ու լեգենդար Pulpit Rock-ը:

Ձեր ճանապարհորդության 8 օրերի ընթացքում, դուք կհասցնեք ինչպես հարկն է զգալ նորվեգական շունչը, զբոսնել մայրաքաղաք Օսլոյով, այցելել պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գնալ նավարկության, այցելել Նորվեգիայի թվով երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Բերգենը:

Դե իսկ ճանապարհորդության, թերևս, ամենահիշարժան պահերից մեկն անկասկած լինելու է այցելություն վիկինգների նավերի թանգարան, որտեղ դուք առերես կբախվեք նորվեգական պատմության էջերից ամենաարտառոցին: Եթե պատրաստ եք արկածային այս ճանապարհորդությանը, սկսե՜նք:

Միքայել Կարապետյան
Խմբի ղեկավար

Արկածային

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՓԱԹԵԹԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է`

  • Երկկողմանի ավիատոմս Երևանից
  • Անհատական երկկողմանի փոխադրում օդանավակայան - հյուրանոց
  • 7 գիշեր 4* հյուրանոցների երկտեղանի սենյակներում
  • Ամենօրյա սկանդինավյան նախաճաշ
  • Հայ ուղեկցորդի ծառայություններ
  • Անգլալեզու զբոսավարի ծառայություններ
  • Գնացքի տոմս Օսլո - Մյուրդալ, Մյուրդալ - Ֆլոմ, Ստավանգեր - Օսլո
  • Նավարկություն դեպի ՍոգնեՖյորդ, Ֆլոմ-Բերգեն
  • Լաստանավ՝ Բերգեն - Ստավանգեր
  • Մուտքի տոմսեր
  • Վիզա
  • Ապահովագրություն

Գարդերմուեն օդանավակայան ժամանումից հետո մեզ կտեղափոխեն հյուրանոց, որտեղ ժամանակ կունենանք հանգստանալու և պատրաստվելու հաջորդ օրվա հետաքրքրաշարժ շրջայցին:

Չնայած Նորվեգիայի մայրաքաղաքն այդքան էլ մեծ չէ, բայց այստեղ տեսնելու շատ բան կա: Մենք կունենանք մի ամբողջ 3 ժամ, որպեսզի ինչպես հարկն է ծանոթանանք Օսլոյի պատմամշակութային վայրերին, այցելենք թանգարաններ, շփվենք տեղացիների հետ։

Մեր առաջին այցելությունը կլինի դեպի Ակերսխուս ամրոց (13 դ), որի մի մասը ծառայում է որպես թանգարան, իսկ մյուս հատվածը պատկանում է Նորվեգիայի ռազմական ուժերին և Պաշտպանության նախարարությանը։ Այնուհետ կզբոսնենք Կառլ Յոհանի անվան փողոցով, որը համարվում է Օսլոյի ամենամարդաշատ փողոցներից մեկը։ Այսօր նաև մոտիկից կտեսնենք Արքայական պալատը ու կզգանք թագավորական շունչը: Պալատը շրջապատված է դրախտային այգիներով, որոնք բաց են զբոսաշրջիկների համար։ Այնպես որ, պատրաստեք ձեր ֆոտոխցիկները, տեսարանն, իսկապես, ֆանտաստիկ է։

Այս բնապատկերներից հետո, իհարկե իրականություն վերադառնալն այդքան էլ հեշտ չի լինի, բայց շրջայցը կշարունակենեք Բոգստադվիեն փողոցով։ Այստեղ կայցելենք խանութներ, «Արտիստների տուն» անունով պատկերասրահ և 1697 թ-ին հիմնադրված Օսլոյի տաճար։ Շրջայցի ավարտին կայցելենք վիկինգների նավերի լեգենդար թանգարան, որտեղից դուրս գալ պարզապես չեք ցանկանա։

Մեր այցելության երրորդ օրը կսկսվի փոքրիկ ճանապարհորդությամբ, որը կիրականացնեք գնացքով։ Մյուրդալ լեռնային կայարանից կշարժվեք դեպի Ֆլոմ կայարան, ապա համանուն փոքրիկ քաղաք։ Մինչև Ֆլոմ հասնելը ժամանակ կունենանք գնացքից վայելելու նորվեգական կախարդական բնությունն ու զգալ ձյունածածկ լեռների ողջ հմայքը։ Ֆլոմը Ֆյորդային քաղաք է, լի աննկարագրելի լեռնային տեսարաններով ու ջրվեժներով։ Ֆլոմում կմնանք մեկ գիշեր։

Ճանապարհորդության ամենահիշարժան օրերից մեկը կլինի նավարկություն Ֆլոմից դեպի ՍոգնեՖյորդ, ապա Բերգեն քաղաք։ ՍոգնեՖյորդն աշխարհի ամենախոր և երկար Ֆյորդն է, որի երկարությունը 204 կմ է, խորությունը՝ 1308 մ․։ Նորվեգիայում այն անվանում են «Ֆյորդերի արքա»։ Այս տպավորիչ նավարկությունից հետո մեկ այլ արագընթաց նավով կմեկնենք Նորվեգիայի երկրորդ մեծ քաղաք՝ Բերգեն և այնտեղ էլ կգիշերենք։

Բերգենը Նորվեգիայի մայրաքաղաքն էր 12 -13 դդ -ում, երբ Նորվեգիայի Թագավորությունը ծաղկում էր ապրում ու լավ հարաբերությունների մեջ էր գաղութների և արևմտյան կղզիների հետ։ Այստեղ էր իրականացվում հիմնական առևտրաշրջանառությունը, այստեղ էին տեղի ունենում բոլոր կարևոր միջոցառումները։ Մինչև օրս էլ Բերգենը պահպանել է իր վեհաշուք տեսքն ու մայրաքաղաքին հատուկ երբեմնի շունչը։

Այստեղ մեր շրջայցը բաղկացած կլինի երկու մասից՝ այցելություն պատմամշակութային վայրեր և հետաքրքիր ժամանց։ Մշակութային հատվածն ընդգրկում է այցելություն UNESCO-ի համաշխարհային ժառանգություն համարվող առևտրային շենքերի համալիր՝ Բրյուգգեն, Էդվարդ Գրիգի անվան համերգասրահի տարածք, Ռոզենկրանցի աշտարակ, Սբ. Մարիի եկեղեցի (1100թ), որը համարվում է քաղաքի ամենահին շինությունը և իհարկե, այցելություն Բերգենում նորվեգական արքայական ընտանիքի ռեզիդենցիայի տարածք։

Իսկ ահա ժամանցային հատվածը կսկսենք Բերգենի Ակվատարիումից, կայցելենք ձկնամթերքի և ծաղիկների մեծ շուկա, կզբոսնեք Սանդվիկենի փայտյա տների թաղամասով, կբարձրանաք Նորդնես, որտեղից երևում է ամբողջ Բերգենը, կտեսնենք Ֆլոբանեն ճոպանուղին։

Օրվա տպավորություններն ամբողջական դարձնելու համար նախատեսված է նաև զբոսանք լաստանավով դեպի Ստավանգեր քաղաք, որտեղ և կգիշերենք այդ օրը։

Ճանապարհորդության 6-րդ օրը դուք միանշանակ կհիշեք հավերժ, որովհետև հենց այսօր կունենանք բացառիկ հնարավորություն սեփական աչքերով տեսնել լեգենդար Pulpit Rock-ը կամ «Քարոզչի ամբիոն» կոչվող ժայռը։ Բայց ամեն ինչ հերթով։

Մեր նավարկությունը կսկսվի Ստավանգերից դեպի ԼյուսեՖյորդ։ Հասնելով ֆերմերային փոքրիկ քաղաք Օանես՝ կիջնենք նավից ու արդեն ավտոբուսով կշարժվենք Պերկեստուլեն՝ (Pulpit Rock)։ Ի դեպ, այստեղ է նկարահանվել հայտնի «Գահերի խաղը» սերիալի 6-րդ էպիզոդից մի քանի հատված։ Մենք ևս բարձրանալու ենք ժայռը ու այնտեղից հիանալու շքեղ բնապատկերներով։

Բացի «Քարոզչի ամբիոն» ժայռից կայցելենք նաև Վագաբոնդի քարանձավ և հարակից մի քանի կղզյակներ, որտեղ կգտնեք իսկական անդոր

Օսլո վերանադառնալու ճանապարհին բավականին ժամանակ կունենաք մտածելու բոլոր այն հիանալի վայրերի մասին, որտեղ եղանք նախորդ օրերի ընթացքում, իսկ ցանկության դեպքում կարող ենք Օսլոյում տաք շոկոլադ խմել խմբի անդամների հետ ու պատրաստվել Երևան վերադառնալուն։

Վերջին օրը մեզ հյուրանոցից հարմարավետ ավտոբուսով կտեղափոխեն օդանավակայան ու կճանապարհվենք Երևան:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ

ՎԻԿԻՆԳՆԵՐԻ ՆԱՎԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Նորվեգիան համարվում է վիկինգների հայրենիքը։ Վերջիններս հին սկանդինավյան ծովագնացներ էին, որոնց շուրջ բազմաթիվ առասպելներ են հյուսվել։ Ըստ ավանդության՝ վիկինգ տղամարդիկ այնքան շատ էին սիրում իրենց նավերը, որ քաջարի մարտիկներին հենց նավերում էին հուղարկավորում:

ՖՅՈՐԴԵՐ

Ֆյորդերը Նորվեգիայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից են։ Դրանք հողի մեջ խորը մխրճված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոցեր են։ Հենց Նորվեգիայում է գտնվում աշխարհի ամենախոր և երկար Ֆյորդը՝ ՍոգնեՖյորդը։ Նորվեգիայում այն անվանում են «Ֆյորդերի արքա»։

ՊԵՐԿԵՍՏՈՒԼԵՆ (PULPIT ROCK)

Պերկեստուլեն կամ «Քարոզչի ամբիոն» կոչվող ժայռը համարվում է Նորվեգիայի ամենից շատ այցելվող վայրերից մեկը։ Հենց այստեղ է նկարահանվել հայտնի «Գահերի խաղը»:

Բաց մի թողեք այս ամենը սեփական աչքերով տեսնելու բացառիկ հնարավորությունը:
Հեքիաթային Վիետնամը սպասում է ձե՛զ:

TOP
Copy link
Powered by Social Snap